«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, ասել է իսպանական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կոմանը: «Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է, և մենք ցանկանում ենք, որ նա լինի մեր թիմում», - ասել է Կոմանը «Բարսելոնայի» Թվիթերի էջում: Չորեքշաբթի օրը «Բարսելոնան» հայտարարեց Կումանին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Մասնագետը պայմանագիր է ստորագրել մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: