Այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում «Ջիմ Բեյ» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Էդգար Հովաննիսյանն ու տեսուչ Կարեն Գրիգորյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմղց փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի պատճառը եղել է ճանապարհին գոյացած հոսող ջուրն ու թափված ավազը, իսկ ավտոմեքենան հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում և նշված ավտոմեքենայով կորոնավիրուսով վարակակիր էին տեղափոխում հիվանդանոց: