Արտասահմանցի լրագրողները, ովքեր չունեն հավատարմագրում և հայտարարում են, որ իրենց այցի նպատակը զբոսաշրջությունն է, չեն կարող մուտք գործել Բելառուս: Այս մասին հայտնում են թե Պետական սահմանային կոմիտեից, թե իրենք՝ լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ գրում է Tut.by- ն:

Բելառուս սահմանապահներն իրենք են հայտնել, որ չեն թույլատրել հավատարմագիր չունեցող արտերկրյա լրագրողների խմբին զբոսաշրջության անվան տակ մուտք գործել երկիր: Նրանք ասել են, որ եկել են Բելառուս՝ տեսարժան վայրեր այցելելու, բայց սահմանապահները նրանց մոտ հայտնաբերել են ԶԼՄ-ների աշխատակիցների ծառայողական վկայականներ, ինչպես նաև մասնագիտական սարքեր: Հայտնաբերվել է նաև մեծ քանակությամբ արտարժույթ:

Միևնույն ժամանակ, Deutsche Welle-ի և Danmarks Radio-ի ներկայացուցիչներին, որոնք հավատարմագրված են եղել Բելառուսում աշխատելու համար, թույլ են տվել մուտք գործել երկիր: