Օգոստոսի 21-ի, ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 158-ով՝ հասնելով 42477-ի։ Առողջացել է ևս 217 մարդ, ընդհանուր՝ 35693։ Արձանագրվել է մահվան 6 դեպք, ընդհանուր՝ 842։ Մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 253 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 5689 քաղաքացի։ Երեկ արվել է 1639 թեստավորում, մինչև այժմ՝ 192199։