2014-ին վրաց-ամերիկյան համատեղ զորավարժություններին, հնարավոր է, միանան նաև Թուրքիան և Ադրբեջանը. ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրաքլի Ալասանիան. տեղեկացնում է Newsgeorgia-ն:

Ալասանիայի խոսքերով' վրացական պաշտպանական գերատեսչությունն առաջիկա տարվա ընթացքում պլանավորում է զորավարժություններն անցկացնել արդեն բրիգադի մակարդակով, ինչը կարող է օգնել զինվորականներին ավելի խոշոր և բարդ խնդիրների լուծման ժամանակ և կբարձրացնի նրանց մարտունակությունը:

«Այս կապակցությամբ մենք բանակցում ենք առաջին հերթին ամերիկյան կողմի հետ: Ենթադրվում է, որ այդ զորավարժություններին կմիանան նաև տարածաշրջանի այլ երկրներ: Բնական է, և մենք դա չենք թաքցնում, որ մենք հատուկ ռազմական համագործակցություն ունենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Մենք արդեն եռակողմ բանակցություններ ենք վարում: Եթե զորավարժությունների աշխարհագրությունն ընդլայնվի, ապա դա առաջին հերթին կվերաբերի այդ 2 երկրներին»,-նշել է Ալասանիան: