Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ առանց ավելորդ բորբոքվածության, հանգիստ մթնոլորտում շաբաթ-կիրակի օրերին իրենք բոլոր այն խնդիրները, որոնք տեսնում են, կձևակերպեն թղթի վրա և կփոխանցեն Շրջակա միջավայրի նախարությանը և պատասխանատուները կփորձեն պատասխանել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով ձկնորսների կողմից Սևան-Երևան մայրուղին երկկողմանի փակելուն։

«Հարցեր կան, որոնց պատասխաններն այս պահին էլ կան, հարցեր կան, որոնք օրենսդրական կարգավորման կարիք ունեն, հարցեր էլ կան, որոնք միգուցե որոշակի ժամանակ պահանջեն։ Մեր բնակիչների բոլոր հարցերին, կարծում եմ նախարարությունը սպառիչ պատասխան կտա»,- ընդգծեց Սանոսյանը։