Ընտանիքը երկու տարով մոռացավ լեգոյի դետալի մասին։

Երկու տարի ոչ ծնողները, ոչ էլ բժիշկը չկարողացան գտնել երեխայի քթի մեջ հայտնված կոնստրուկտորի դետալը, որը երեխան անզգուշորեն քիթն էր մտցրել:

Նոր Զելանդիայի Դանիդի քաղաքի երիտասարդ բնակիչ Սամիր Անվարը երկու տարի առաջ Լեգոյի կոնստրուկտոր հավաքելիս պլաստմասսայե մի դետալ մտցրել էր քիթը։ Ծնողները չկարողացան հանել օտար մարմինը և դիմեցին բժշկի, որը նույնպես անզոր էր, գրում է New Zealand Herald- ը:

«Մենք ամեն կերպ փորձեցինք հանել, բայց ոչինչ չստացվեց», – ասաց յոթնամյա տղայի հայրը՝ Մուդասիր Անվարը:

Ընտանիքը դիմել է բժշկի, բայց բժիշկը, զննելով Սամիրին, մտածել է, թե նրաց թվացել է, կամ առարկան ընկել է մարսողական համակարգ, որտեղից էլ դուրս կգա բնական ճանապարհով։

Ժամանակի ընթացքում ընտանիքը մոռացավ դեպքի մասին:

Օրերս տղան տորթ ուտելիս մորը բողոքել է քթի ցավից: Կինը մաքրել է քիթը և, ի զարմանս բոլորի, հանել է Լեգոյի կտորը։