Հրապարակվել է Լուկաշենկոյի՝ ուղղաթիռում գտնվելու ընթացքից տեսանյութ, որտեղ նա  օդաչուին խնդրում է ավելի մոտ թռչել պողոտային: Պատուհանից երևում է ցուցարարների շարասյունը: Այնուհետև Լուկաշենկոն, դառնալով որդուն՝ Կոլյային, ասում է․ «Տես՝ ինչպես ցրվեցին առնետները: Նրանք իմացան, որ դու գալիս ես»: