ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմ ֆինանսների նախարարության: Հայցը ներկայացվել է օգոստոսի 19-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին, որը հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կինն է: Այդ մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Քոչարյանը պահանջում է Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում 2 մլն դրամ բռնագանձել: 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն ասաց, քանի որ պահանջը գույքային է, այդ պատճառով ՀՀ-ի անունից պատասխանող կողմ է հանդես գալիս ՀՀ ֆինանսների նախարարությունը:  «Հայցի պատճառն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը մարտի 10-ին չէր ներկայացել Մարտի 1-ի գործով նիստին, քանի որ առողջական խնդրի պատճառով հիվանդանոցում էր, դատավոր Աննա Դանիբեկյանը դռնբաց դատական նիստի ընթացքում, առանց պաշտպանական կողմի կարծիքը հայտնելու, հրապարակել է նրա առողջական վիճակի մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Եթե նույն հարցի հետ կապված զուգահեռներ անցկացնենք, նույն դատավոր Դանիբեկյանի վերաբերյալ ընդամենը մի տեղեկություն տարածվեց, ընդ որում այնպիսի տեղեկություն, որը, եթե այդ պահին չտարածվեր՝ 1 ամիս հետո ակնառու երևալու էր, բայց այնուամենայնիվ անմիջապես քրեական գործ հարուցվեց այդ փաստի առթիվ»,- նշեց Ալումյանը:

Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը մարտի 10-ի նիստում հայտնել էր, որ «Էրեբունի» ԲԿ-ից դատարան է ստացվել տեղեկանք առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ, ի թիվս այլնի, ախտորոշվել է սրտի ռիթմի խանգարում, զարկերակային հիպերտենզիա՝ 3-րդ աստիճան