Կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծումը դեռ համաճարակի ավարտի երաշխիք չէ։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը։ Նա հույս է հայտնել, որ պատվաստանյութը կկարողանա «անել իր գործը»՝ հավելելով, որ դեռևս նույնիսկ հստակ չէ, որ այն երբևէ կարող է ստեղծվել։ «Պատվաստանյութի ստեղծումը համաճարակի ավարտի երաշխիք չէ, քանի որ կորոնավիրուսի մասին դեռևս ամեն ինչ չէ, որ հայտնի է մարդկությանը»,- ասել է Հեբրեյեսուսը։