ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշներն անձնական կապեր ունի Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի (ՈՒՆՌՀ) նախագահ Կիրիլ Դմիտրիևի հետ։ Այս մասին հաղորդել է The Daily Beast կայքը՝ Սպիտակ տան վարչակազմի աղբյուրներին հղումով:

Ձեռք բերված տեղեկատվության համաձայն, Քուշները և Դմիտրիևը սերտորեն շփվում են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության համագործակցության, մերձավորարևելյան կարգավորման, նավթի արդյունահանման կրճատման, իսկ այս տարի նաև կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի թեմաների շուրջ:

Ըստ պարբերականի, այդ բանակցությունների արդյունք է նաև ռուսական բժշկական սարքավորումների առաքումը Միացյալ Նահանգներ: Լոգիստիկայով զբաղվել է պետդեպարտամենտը, իսկ կազմակերպչական մյուս հարցերը վերահսկել է անձամբ Քուշները: