Հեղափոխական իշխանությունների ռեյտինգը բարձրացնելու արշավի մի մեծ բաժին ռեալիզացվում է Youtube սոցիալական ցանցում ստեղծված 1 տասնյակից ավելի ալիքներով, որոնք ամենօրյա կտրվածքով սուտ և կեղծիք են տարածում Հայաստանի Հանրապետության նախկին պաշտոնյաների, նրանց ընտանիքների անդամների, իշխանությունների համար անցանկալի այլ անձանց վերաբերյալ՝ վարկաբեկելով և զրպարտելով նրանց, ինչպես նաև հրահրելով ազգամիջյան թշնամանք։ Յութուբյան այս ալիքներում տոտալ ապատեղեկատվություն պարունակող տեսանյութերի հրապարակումները սկսվել են իշխանափոխությունից հետո՝ 2018, 2019 թվականներից սկսած։ Այս կարճ ժամանակահատվածում ալիքների հետևորդների ահռելի քանակը և տեսանյութերի բարձր դիտելիությունը վկայում են այն մասին, որ դրանք ունեն մեծ ֆինանսավորում, և տեսանյութերի տարածումը միանշանակ տեղի է ունենում ահռելի գումարների միջոցով։ Նկատենք, որ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մի քանի անգամ կիսել է ատելություն, սուտ և կեղծիք տարածող PerfectTV յութուբյան ալիքի տեսանյութերն իր սեփական մեկնաբանությամբ։  Այս ալիքի տեսանյութերը ակտիվորեն և շատ համակարգված կերպով տարածվում են Ֆեյսբուքյան հարթակներում. Խմբերում ՝ հիմնականում ֆեյք օգտատերերի ջանքերով:

Մյուս օրինակը՝

Փաշինյանին գովերգող մեկ այլ յութուբյան ալիք էլ «ArmTube TV»-ն է: Դիցուք՝ 


Վերը նշված վերնագրերից ակնհայտ երևում է, որ նյութերը պարունակում են բացահայտ ապատեղեկատվություն, սակայն դա պատկան մարմիններին բնավ չի հետաքրքրում, քանի որ Նոր Հայաստանում Փաշինյանի ֆեյքերի ինդուստրիան գտնվում է արտոնյալ կարգավիճակում: Թավշյա պաշտոնյաները անչափ հետևողականորեն քրեական գործեր են հարուցում այն անձանց, լրատվամիջոցների դեմ, որոնք ըստ իրենց՝ իրենց բարի համբավը նսեմացնող տեղեկություններ են տարածում: ՀՔԾ-ն էլ մեծ սիրով վարույթ է ընդունում այդ գործերը: Մյուս կողմից իշխանություններին ուղղված ցանկացած քննադատական խոսք, անգամ եթե այն զերծ է նման ստահոդ լիրիկական զեղումներից և հիմնված է օբյեկտիվ փաստերի վրա՝ իշխանությունների կողմից համարվում է ազգային անվտանգությանը հարվածող, իսկ այդ քննադատական խոսքի հեղինակն էլ հայտնվում է պատկան մարմինների ուշադրության կենտրոնում

Սակայն, ինչպես տեսնում ենք, այն նույն հետևողականությունը չի նկատվում մի դեպքում, երբ զրպարտության թիրախում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները: Բացի այն, որ նման վերնագրերով և բովանդակությամբ նյութեր տարածելը հակասում է ՀՀ օրենսդրությանը, դա անչափ զավեշտալի է՝ հաճախ աբսուրդի աստիճանի հասնող: Ինչպես գիտենք հայտնի՝ «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ը, որը զբաղվում է իշխանությունների վարկանիշը ցնցող վերնագրերով փրկելով ՝ իր կանոնադրության համաձայն պետք է զբաղվեր ադրբեջանական քարոզչությանը հակադարձելով և այն չեզոքացնելով: Առավել քան զավեշտալի է, որ հարկատուների գրպանից սնվող այս կառույցը ի զորու է դա անել միայն ծիծաղ առաջացնող ցնցող վերնագրերով, այն էլ նույն հարկատուների գրպանից եկող գումարներով այդ նյութերը սոցիալական ցանցերում գովազդի տակ դնելով, ինչպես երևում է՝ լսարանը ընդլայնելու և դիտումները ավելացնելու սուր կարիք է զգացվում:

Մի բան միանշանակ է, ֆեյքերով իմիջ ստեղծելը և վարկանիշ բարձրացնելը խոսում է տվյալ իշխանության վերջի սկզբի և լրջագույն տապալման մասին…