Օգոստոսի 31-ից բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդն ու ուղեկցողը ԱՀ տարածք մուտք գործելիս սահմանային անցակետում ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեն 10 օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ թեստի պատասխանը: Սույն պահանջը վերաբերում է Արցախի, Հայաստանի հանրապետությունների և օտարերկրյա պետությունների քաղաքացիներին: Այս մասին որոշումն այսօր ստորագրել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը. այս մասին հայտնում է Արցախ/Տեղեկատվական շտաբը։

Հիշեցնենք, որ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի ու ուղեկցողի համար մինչ այսօր բացառություն էր արվում թեստավորման պարտադիր պայմանից: