3 անգամ դիմել ենք Կառավարությանը, իրենց հարցի պատասխանը եղել է՝ սպասեք: Կառավարության շենքի բակում կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիները, որոնք պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցի ՌԴ դեսպանատան հետ՝ իրենց մեկնելու հարցը կարգավորելու համար։

«Մենք ինչքան սպասենք, ինչքան կարող են մեր գլխի տակ փափուկ բարձ դնեն։ Եթե այսպես շարունակվեց կգնանք օդանավակայանում կապրենք, ոնց որ Բագրատաշենի ժողովուրդը մի ամիս ապրեց ու այսօր արդեն ճանապարհ են ընկել։ Արդեն վեց ամիս մեր ընտանիքները թողել ենք այնտեղ ու մնացել ենք այստեղ։ Չեմ հասկանում՝ օրը մի տառ են բանակցո՞ւմ, թե՞ մի բառ։ Ամեն ամսի 1-ին, ասում են՝ 15-ին պարզ կլինի, 15-ին ասում են՝ ամսի 1-ին պարզ կլինի»,- ասաց նա։