«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի առաջիկա նստաշրջանի և քաղաքական աշնան մեկնարկին ընդառաջ հանդիպումների շարք է սկսում կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Կոտայքի մարզի ակտիվի հետ: Տարածքային պատասխանատուները կուսակցության ղեկավարին ներկայացրել են այն խնդիրները, որոնք ժողովուրդը բարձրացրել է համայնքներում հանդիպումների ժամանակ. համավարակի առաջացրած մարտահրավերներ, գործազրկություն, ուսման վարձեր, կրթության նոր չափորոշիչներ, գյուղատնտեսական խնդիրներ, վարկեր, բնակարանաշինություն և այլն: Գագիկ Ծառուկյանը լսել է բոլոր հարցերը և վերահաստատել, որ ԲՀԿ-ն ժողովրդին հուզող խնդիրները կբարձրացնի խորհրդարանում: