TikTok հավելվածը առաջին անգամ բացահայտել է ամբողջ աշխարհում օգտատերերի թվաքանակի վերաբերյալ տվյալներ: Այս մասին հաղորդում է CNBC հեռուստաալիքը:

Այսպես. ԱՄՆ-ում հավելվածի օգտատերերի թիվը երկուսուկես տարում ավելացել է գրեթե 800%-ով: Ընկերության տեղեկություններով՝ 2018 թվականի հունվարին TikTok-ից օգտվել են 11 մլն ամերիկացիներ, 2020թ. հունիսին այդ ցուցանիշն աճել է մինչև 91 մլն: Այս պահին ԱՄՆ-ում հաշվվում է հավելվածի ավելի քան 100 մլն օգտատեր:

Աշխարհում TikTok-ից օգտվողները ևս ավելացել են: 2018 թվականի հունվարին հավելվածից օգտվել է գրեթե 55 մլն մարդ, 2020-ի հուլիսին՝ 689 մլն մարդ: Բացի դրանից, ընթացիկ ամսում TikTok-ը հաղթահարել է 2 մլրդ ներբեռնման ցուցանիշը՝ ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ TikTok-ը դատի է տվել Միացյալ Նահանգների վարչակազմին երկրի տարածքում հավելվածի աշխատանքը արգելելու համար: ԱՄՆ իշխանությունները որոշում են ընդունել արգելափակել TikTok-ը երկրի տարածքում, եթե այն չգնի ամերիկյան ընկերությունը մինչև սեպտեմբերի 15-ը: ԱՄՆ հատուկ ծառայությունները պնդում են, որ սոցցանցի ղեկավարությունը Չինաստանի իշխանություններին է փոխանցում օգտատերերի անհատական տվյալները և զբաղվում է քարոզչությամբ: