Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ծանուցել է «Բարսելոնային» բժշկական զննում անցնելու մերժման մասին, Թվիթերում հայտնել է RAC1-ի լրագրող Ջերար Ռոմերոն: Նախատեսվում էր, որ Մեսսին, «Բարսելոնայի» մնացած ֆուտբոլիստների հետ միասին, ակումբ կժամանի կիրակի օրը՝ բժշկական ստուգման և կորոնավիրուսի թեստի համար' նոր մրցաշրջանի նախապատրաստությունից առաջ, որը սկսվում է օգոստոսի 31-ին: Ինչպես նշում է աղբյուրը, հարձակվողը «Բարսելոնայի» ղեկավարությանը տեղեկացրել է, որ չի ներկայանա փորձաքննության: Ավելի վաղ ԶԼՄ-ները նշել էին, որ արգենտինացին ժամանելու է բժշկական զննում անցնելու և վերսկսելու է թիմի հետ մարզումը ակումբի հետ կարգապահական և դատական ծախսերից խուսափելու համար