Թայվանում, օդապարուկների փառատոնի ժամանակ, օդապարուկը երկինք է բարձրացրել երեք տարեկան աղջկան: Երեխան խճճվել է հսկայական օդապարուկի պարանների մեջ, գրում է New York Times-ը:

 

Աղջիկը գետնից բարձրացել է մոտ հինգ-տաս մետրով:

Միջոցառման մասնակիցներին և այցելուներին, ուժեղ քամու մի փոքր հանդարտվելուց հետո, դժվարությամբ է հաջողվել բռնել պարանը և փրկել վախեցած երեխային: