Չորեքշաբթի օրը ԱՄՆ֊ի ոստիկանությունը հայտնել է, որ Վաշինգտոնում ոստիկանության սպաները գնդակահարել են մի աֆրոամերիկացու: «Դեպքի վայրում հայտնաբերվել է զենք», - ասել են ոստիկանությունից: Ավելի ուշ Մետրոպոլիտենի ոստիկանության պետ Պիտեր Նուսամը լրագրողներին ասել է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Անակոստիա ռազմաբազայի մոտակայքում: Իրավապահները մոտեցել են ավտոմեքենային, որում, ենթադրաբար, զինված մարդիկ են եղել: Մի քանի մարդ դուրս է թռել ավտոմեքենայից և սկսել վազել: Այդ պահին ոստիկաններից մեկը կրակ է արձակել ու հարվածել փախչող երիտասարդին: Նա հոսպիտալացվել է, որտեղ էլ մահացել է։

Մայիսի վերջից սկսած՝ բողոքի ցույցերի ու անկարգությունների ալիք է տարածվել Միացյալ Նահանգների ողջ տարածքում: Բողոքի ակցիայի մասնակիցները արդարություն են պահանջում ոստիկանության կողմից սպանված կամ վիրավորված աֆրոամերիկացիների գործերով: Այս համատեքստում՝ մի շարք քաղաքներում, այդ թվում ՝ մայրաքաղաք Վաշինգտոնում, տեղի են ունեցել անկարգություններ և թալաններ: