Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 18:10-ի սահմաններում Mitsubishi Lancer մակնիշի 57 VՍ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ներքին Չարբախից դեպի Մասիս տանող ճանապարհահատվածում՝ Նորաբաց գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 30 մետր օդում առաջ ընթանալով, բախվել է քարե շինությանն ու գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային հրշեջ-փրկարարական վարչության Մասիսի հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ, օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են դին դուրս բերել ավտոմեքենայից:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը: