Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 3-ին, ժամը 19։27-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երեւան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ճամփեզրին։ Ուղեւոր Լուսինե Ջ․-ն (ծնված 1992 թ.) հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: