Կանադայի Մոնրեալ քաղաքում երեկ բացվել է Կոմիտաս վարդապետի հուշարձանը: Այս մասին տեղեկանում ենք Կանադայի «Հայ դատի» գրասենյակի ֆեյսբուքյան էջից:
     Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Կոմիտասի արձանի հեղինակը Մոնրեալում ապրող քանդակագործ Մկրտիչ Տարաքչյանն է:

«Հայ ժողովրդական երգի հայրը՝ Կոմիտասը, ֆիզիկապես վերապրեց 1915 թ-ի Հայոց ցեղասպանությունը, բայց հոգեբանական ցավին չդիմացավ»,- ասվում է տարածված հաղորդագրությունում: