Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 5-ին Երևանի բնակիչ 52-ամյա Արմեն Մ․-ի մահվան փաստով։

Այդ օրը՝ ժամը 10։00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից, որ բժիշկների բրիգադի 22-րդ խումբը կանչով մեկնել է Անաստաս Միկոյան փողոցի թիվ 64 հասցեում գտնվող նորկառույց շենքի բակ, որտեղ հայտնաբերել են Ա․ Մ-ի դին։

Ըստ նախնական տեղեկության՝ Արմեն Մ․-ն շինարարական աշխատանքներ կատարելիս անզգուշաբար 8-րդ հարկից վայր է ընկել։ Նա աշխատում էր «Կարախանյան Ռուբեն քոնստրակշն» ընկերությունում՝ որպես բանվոր։