Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 14։07-ին մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 6-րդ ուղեկալ տանող ավտոճանապարհին ցուլն ընկել է ջրհորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել ջրհորից: