Երեւանում ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի բակում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ, 33-ամյա Հենրիխ Հովհաննիսյանն է, իսկ ոստիկանության մի քանի ստորաբաժանումների ծառայողներ որոնողական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար, թե որտեղ են տեղի ունեցել կրակոցները:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրակոցների վայրը, որտեղ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, փայտե մահակ (բիտա), կոտրված ակնոց, քարեր, որոնց վրա կան արնանման հետքեր:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա–Սեբաստիա քննչական բաժնի քննչական խումը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: