Թուրքիայի խորհրդարանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 44 դեպք: Այս մասին հայտնում է «Դեյլի Սաբահը»՝ վկայակոչելով Թուրքիայի օրենսդիր մարմնի խոսնակ Մուստաֆա Սենտոպին:

Ըստ խորհրդարանի խոսնակի՝ ներկայումս 5 պատգամավոր գտնվում է ինքնամեկուսացման մեջ, իսկ 4-ը՝ հոսպիտալացված են:

Հայտնի է դարձել, որ կորոնավիրուսից մահացել է Թուրքիայի խորհրդարանի մարդկային ռեսուրսների վարչության աշխատակիցներից մեկը:

Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով խորհրդարանը խստացրել է կանխարգելիչ միջոցառումները: Մասնավորապես, պարտադիր է դարձել դիմակներ կրելը և սոցիալական հեռավորություն պաշտպանելը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 15-ից հետո, վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային թիվ: Վերջին մեկ օրում վարակը հաստատվել է 1773 մարդու մոտ, մահացել է 57 պացիենտ: