ԱՄՆ֊ի Սոլթ Լեյք Սիթիում 13-ամյա Լինդեն Քեմերոնի մայրը, ով տառապում է Ասպերգերի համախտանիշով, ոստիկանություն և շտապ օգնություն է զանգահարել այն բանից հետո, երբ տղան նյարդային խանգարում է ունեցել: Կինը հեռախոսով նախազգուշացրել է նաև, որ երեխան տառապում է աուտիզմով, և որ նա զինված չէ, և խնդրել է օգնել նրան որդուն հիվանդանոց տեղափոխել: Ոստիկանության աշխատակիցները ժամանել են և տղային հրամայել պառկել գետնին, և երբ երեխան չի հնազանդվել, նրանք մի քանի անգամ կրակել են նրան ու ձեռնաշղթաներ հագցրել: Երեխան ոտքերի, ուսի, որովայնի շրջանում վնասվածքներ ունի։ Նա մի քանի վիրահատության է ենթարկվել: Քաղաքի ոստիկանությունն այժմ հետաքննում է դեպքը։