Շոտլանդիայի բնակչուհին իմացել է իր հղիության մասին ծննդաբերությունից մի քանի օր առաջ: Այս մասին հայտնում է տեղական Daily Record-ը:

30-ամյա Սթեիսի Սթիվենսոնը վստահեցնում է, որ հղիության նշաններ և ախտանիշներ չի ունեցել, իսկ 3 կգ ավելորդ քաշի պատճառ է համարել կարանտինում անցկացրած ժամանակը:  Նա որոշել է հղիության թեստ հանձնել միայն այն ժամանակ, երբ նրա ոտքերն սկսել են այտուցվել և բարձրացել է արյան ճնշումը: Պարզվել է, որ շոտլանդուհին սպասում է երկրորդ երեխային:

Հղիության մասին իմանալուց հետո` հուլիսի 11-ին, Սթեիսին սկսել է ծննդաբերել: Նշվում է, որ երեխան լույս աշխարհ է եկել դեպի հիվանդանոց ճանապարհին` շտապօգնության մեքենայում: Տղային, ով առողջ էր և կշռում էր 3,4 կգ, անվանակոչել են Կալում:

«Կալումն արդեն երկու ամսական է, և մենք վերջապես հաղթահարել ենք շոկը: Նա անհավանական երեխա է»,- նշել է կինը: