ՀՀ Ազգային ժողովի դիմաց իրականացվելու է բողոքի ակցիա' ի աջակցություն նույն օրը ԱԺ լիագումար նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի։ Այս մասին տեղեկանում ենք ԼՀԿ-ի ֆեյսբուքյան էջից։

«Սեպտեմբերի 16-ին' ժամը 14:30-ին, ՀՀ Ազգային ժողովի դիմաց իրականացվելու է բողոքի ակցիա' ի աջակցություն նույն օրը ԱԺ լիագումար նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի։

Խնդրով հետաքրքրված բոլոր քաղաքացիներին հրավիրում ենք ակցիային մասնակցելու»,- ասվում է ֆեյսբուքյան էջում։