Կաթնասունների, թռչունների, սողունների, ձկների պոպուլյացիան վերջին 50 տարվա ընթացքում կրճատվել է 68 տոկոսով: Այդ մասին ասված է Վայրի բնության համաշխարհային ֆոնդի (WWF) զեկույցում։

«Կենդանի մոլորակի 2020 թվականի գլոբալ ինդեքսը շարունակում է նվազել: 1970-ից մինչև 2016 թվականներն ընկած ժամանակաշրջանում կաթնասունների, թռչունների, սողունների, ձկների պոպուլյացիաների թվաքանակը միջին հաշվով կրճատվել է 68 տոկոսով»,- ասվում է զեկույցում:

Կենդանի մոլորակի ինդեքսը հիմնված է ավելի քան 4 հազար տեսակի կաթնասունների, թռչունների, սողունների, ձկների թվաքանակի մասին տվյալների վրա:

Դրա հետ մեկտեղ գիտնականները վերլուծել են ողնաշարավոր կենդանիների (գրեթե 21 հազար) պոպուլյացիայի մասին տեղեկությունները, քանի որ նրանք ավելի պարզ ձևով են ենթարկվում հաշվառման: Զեկույցի համաձայն՝ առավել մեծ կորուստներ գրանցվել են Հյուսիսային և Հարավային Ամերիկաների արևադարձային ենթատարածաշրջաններում. այնտեղ կրճատումը գնահատվում է 94 տոկոս: