Աշխարհում կորոնավիրուսի համավարակի ազդեցությունն աղքատության աճի վրա դեռեւս միայն թափ է հավաքում, վատթարը դեռ առջևում է: Այդ մասին սեպտեմբերի 11-ին հաղորդել է The Guardian-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցը:

Այսպես, աղքատության խնդիրների և մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Օլիվիե դե Սհութերն ասել է, որ աշխարհում կարող է 176 մլն մարդ համալրել չքավորների շարքերը, եթե օրական նվազագույն ապրուստամիջոցի համար ընդունվի 3,2 դոլար ցուցանիշը:

Նա նշել է, որ համավարակի տնտեսական հետևանքներն աննախադեպ են խաղաղ ժամանակների համար, և իրադրությունը համեմատել է 1930-ական թվականների Մեծ դեպրեսիայի հետ:

Նրա խոսքով՝ տարբեր երկրներում պետական սոցիալական աջակցությունը լի է թերություններով, ունի կարճաժամկետ բնույթ, իսկ ֆինանսական միջոցների հատկացումը ոչ բավարար բնույթ է կրում, ինչի արդյունքում բազմաթիվ համաքաղաքացիներ չեն հայտնվում իշխանությունների տեսադաշտում:

Նա հավելել է, որ բազմաթիվ մարդիկ չեն կարող կառավարական սխեմաներից օգտվելու հնարավորություն ունենալ անբավարար համակարգչային կրթության կամ ինտերնետի հասանելիության բացակայության պատճառով: Օլիվիե դե Սհութերը նաեւ կոչով դիմել է աշխարհի ղեկավարներին, որոնք սեպտեմբերին հավաքվելու են ՄԱԿ-ի Գլխավոր ասամելեայում՝ ավելի վճռական քայլեր ձեռնարկել աշխարհում աղքատությունն արմատախիլ անելու և անհավասարությունը կրճատելու համար: