7 ամիս է, տղերք, 7 ամիս դուք մի մանկապարտեզի օրինական ցանկապատ չեք կարողանում դնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը` դիմելով քաղաքապետին, փոխքաղաքապետին եւ վարչական շրջանի ղեկավարին:

«Պարոն քաղաքապետ, պարոն փոխքաղաքապետ, պարոն վարչական շրջանի ղեկավար, լավ ե՞ք, հո բան չի՞ փոխվել....

Ստիպում եք սկսել ձեր նախկին ասածները կասկածի տակ դնել...

7 ամիս է, տղերք, 7 ամիս դուք մի մանկապարտեզի օրինական ցանկապատ չեք կարողանում դնել....

Բլեյանի ճանապարհը լավ սարքեցիք, բա 93 մանկապարտեզի ցանկապատը ի՞նչ եղավ....

Թե՞ քավոր սանիկ մեծ ընտանիք»: