Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 13-ին, ժամը 13:44-ին ահազանգ է ստացել, որ Լենուղի գյուղի 3-րդ փողոցի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փողոցի վերջնամասում գտնվող կիսակառույց շինության մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։04-ին, մարվել՝ 14։37-ին։ Այրվել է 100 հակ անասնակեր և մոտ 20 քմ խոտածածկույթ։