Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45969 դեպք, որոնցից 41693-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3075 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 2631 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 240943 թեստավորում:

Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 107 նոր դեպք և 34 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 919 (ավելացել է ևս 3-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 67, 73 տարեկան կանայք և 70 տարեկան տղամարդ: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է նաև մահվան 282 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։