Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը հոկտեմբերի 12-16-ը զորավարժություններ կանցկացնեն Բելառուսի տարածքում: Այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Հրամանատարաշտաբային զորավարժություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ վեց երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ստորաբաժանումները, որոնք կմշակեն խաղաղապահ գործողության նախապատրաստումն ու իրականացումը:

Ռուսաստանցի զինվորականները հաղորդել են, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխախտ եղբայրություն-2020» զորավարժությունները կանցկացվեն Բելառուսում, հոկտեմբերի 12-ից 16-ը, «Լոսվիդո» պոլիգոնում: