Հիմնական բարեփոխումները, որ տեղի են ունենում, հետևյալ ուղղություններով են՝ հանրակրթության ոլորտ, առարկայան չափորոշիչների քննարկում, սա պատմության մեջ աննախադեպ է, որովհետև երբեք առարկայական չափորոշիչները նման քննարկում և նման բաց քննարկում չեն ունեցել։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարը նշեց, որ այս պահին Իդրաֆթ համակարգի միջոցով ստացել են ավելի քան երկու հազար առաջարկ, այնտեղ նախագծերն ամենաքննարկվողներից են, որտեղ ներգրավված են եղել շուրջ վեց հազար ուսուցիչներ, ակադեմիական շրջանակներից էլ առաջարկների պակաս չի եղել։

Արայիկ Հարությունյանը բարձրագույն կրթության մասին օրենքի սպասվող փոփոխումը այս տարվա ամենամեծ բարեփոխումը համարեց՝ հույս հայտնելով, որ ԱԺ-ում արդեն առաջիկա երկու ամիսներին կընդունեն օրենքը։ Նախարարը նշեց այն փոփոխությունները, որոնք իրենց հետ բերելու է օրենքի ընդունումը։

«Անհրաժեշտ  հիմքեր են ապահովվում գիտահետազոտական կազմակերպությունների բարձրագույն ուսհաստատությունների համար համագործակցության և աստիճանաբար ինտեգրման, գիտահետազոտական կազմակերպությունները ինքնուրույն են գործելու, ներկայիս ասպիրանտական ծրագրերի համապատասխանեցումն է համաեվրոպական չափանիշներին և այլն»,-ասաց նա։

Լրագրողնեի հարցին, թե նախարարի կատարած աշխատանքը քննադատում են ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, և ի վերջո սա զրպարտություն է, թե այս ամենի մեջ ճշմարտություն կա և նա թերացել է իր աշխատանքի մեջ, նախարար Հարությունյանը նշեց, որ անցած ամիսներին Ջուլֆալակյանի հետ ունեցել են 0 քննարկում։

« Նա կարող էր այդ հարցերը բարձրացնել, և հնարավոր է քննադատության մի մասը ընդունեինք և շտկեինք, մյուս մասը բացատրեինք, որ իր ընկալումներում և դիրքորոշումներում, էն փաստերը, որոնք դրա հիմքում են, չեն համապատասխանում իրականությանը» ,-նշեց նա։