Հայաստանում սեպտեմբերի 18-ի դրությամբ կորոնավիրուսի 239 նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 46 910 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 138 մարդ, շարունակում է բուժվել 3330-ը:

 

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 42 369 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 1 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 926 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 285-ի։

 

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 255  927 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 3769 է: