Այսօր` սեպտեմբերի 18-ին, Մատենադարանի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Ռեֆորմիստների» կուսակցության անդամների կողմից հերթական  հանրահավաքն էր կազմակերպվել, որից հետո հավաքի մասնակիցները, ինչպես և նախորդ անգամ, երթով շրջեցին Երևանի փողոցներով, ապա հասան Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ավարտեցին իրենց ակցիան։

«Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն ասաց, որ մարդկանց թվաքանակով չի որոշվում ակցիայի բուն նպատակը. «Եթե մարդիկ մտածում են, որ մեկ մարդը չի կարող փոխել երկրի վիճակը, ապա չարաչար սխալվում են. մեկ մարդն է կարող փոխել իրավիճակը։ Այնքան մարդ կլինի, որքան պետք է. չկասկածեք, շուտով դա կտեսնեք»։