Ես, իհարկե, ունեմ ասելիք, դիրքորոշոււմ ոչ միայն այս պրոցեսի, այլեւ շատ ու շատ այլ խորքային պրոցեսների վերաբերյալ, որոնք ենթադրում են այլ ֆորմատով ասել. ոտքի վրա ես կդժվարանամ այդ հարցերին պատասխանել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք շարունակում է պնդել, որ ՍԴ-ում տեղի ունեցող ողջ գործընթացը հակասահմանադրական է:

Անդրադառնալով ՍԴ նախագահի ընտրությանը, նա ասաց, որ երեկ որեւէ թեկնածուի հարց չի քննարկվել. «Կարող եմ ենթադրել, որ որոշակի անդամներ որոշակի քննարկումներ իրար հետ կատարում են, ես այդ ամբողջից տեղյակ չեմ: Սա քաղաքական ընտրություն չէ, քաղաքական պայքար չի, հայացքների պայքար չի, և նույնիսկ անգամ անձերի պայքար չպետք է դիտարկել: Ներքին փոքրիկ պրոցեդուրա է:

Ես իմ քվեարկությունը կատարելիս առաջնորդվելու եմ 3 ասպեկտով՝ պրոֆեսիոնալ հատկանիշներ, մարդկային հատկանիշներ եւ կազմակերպչական ունակություններ»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Թովմասյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե ով է իր նախընտրած թեկնածուն, և արդյոք նա ինքնառաջադրվելու է։