Կառավարության կազմի 100 տոկոսի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը այլևս հրամայական է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը' հավելելով. «Հենց ադ մասին են վկայում երկրի բարձրագույն իշխանության կողմից քաղաքական ընդդիմախոսների հանդեպ սանձազերված քաղաքական հետապնդումները»:

Տոնոյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը որակեց որպես քաղաքական պատվեր:

«Մեզ համար առավել քան հստակ է, որ սա քաղաքական պատվեր է։ Պարոն Ծառուկյանի ոգին ամուր է։ Ինքն իր թիմակիցներին հորդորեց նույն սկզբունքներով շարունակել առաջնորդվել։ Փաստաբաններն ասել են, որ այդպես էլ որեւէ հիմնավորում դատարանը չի կարողացել ներկայացնել, որ այս ամիսների ընթացքում պարոն Ծառուկյանը փորձի որեւէ կերպ խոչընդոտել քննության ընթացքին։ Հստահաբար, պարոն Ծառուկյանը նման քայլ չէր անելու, սակայն քանի որ մենք գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ, դատարանը բացարձակապես թքաց է ունեցել թե արդարադատության սկզբունքների եւ թե այն հիմնական գաղափարների իրագործմանը, որին ինքը միտված է։ Նրանք այդ պտուղները չեն մարսելու. ես իրենց խոստանում եմ։ Իրենց ամբիացիաները, իրենց մանկության չկատարված երազանքները, իրենց անլիարժեքության կոմպլեքսները բավարարելու համար, իրենց անհավասարակշիռ պահվածքով ընունակ են ամեն քայլի»,- ասաց Տոնոյանը։