ՀՀ վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սոցիալական հարթակներից մեկում՝ թվիթերում տեղ գտած հերթական ապատեղեկատվությանը:

Նա ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվամբ բացված մի էջ, որում վարչապետի անունից կեղծ տեղեկություններ են տարածվում: