Շտապ: Այս պահին Անկարայից Բաքու է թռչում ռազմատրանսպորտային ինքնաթիռ: Այս մասին հայտնում է Wargonzo տելեգրամ ալիքը:

Օդանավում գտնվում են MK 82 ավիացիոն ռումբեր: Այս զինամթերքը հագեցած է լազերային ուղղորդման հավաքածուներով։ Աղբյուրը՝ @ Wargonzo-ն Ստամբուլում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով թշնամին վերսկսել է ռազմական ագրեսիան։ Ընդ որում՝ Ադրբեջանն օգտագործում է ոչ միայն թուրքական զինտեխնիկան, այլ նաեւ արցախցիների դեմ կռվում են թուրքական զորամիավորումները, վարձկանները:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան։ «Փաստացիորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ։ Թուրքիան, որը մեկ դար առաջ բնաջնջել է իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդին և մինչ օրս արդարացնում է այդ ոճիրը, ներկայումս հնարավոր բոլոր միջոցներով սատարում է Ադրբեջանին՝ այդ նույն ցեղասպան գործողությունները Հարավային Կովկասում իրականացնելու համար: Թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի ժողովուրդների համար»,- այսօր հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։

Արցախում ու Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն ու զորահավաք։

Աղբյուր' Փաստինֆո