Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները կդադարեն, եթե Երևանը զորքերը դուրս բերի այնտեղից, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մենք ունենք մեկ պայման՝ Ղարաբաղի տարածքներից Հայաստանի զինված ուժերի անվերապահ դուրսբերումը: Եթե ՀՀ կառավարությունը կատարի այս պայմանը, մարտերը կդադարեն, խաղաղություն կլինի», - ասել է նա Բաքվի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում վիրավոր զինծառայողների հետ հանդիպման ժամանակ: