Այս պահի դրությամբ ունենք հետեւյալ պատկերը. Հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը անկախ չափերից, կրել են անհաջողություն. Հայկական ուժերը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս: Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մասնավորապես հակառակորդի զոհերը գնահատվում են 350-360 զինծառայող, վիրավորները մոտ 600, խոցվել է 3 ուղղաթիռ, մոտավորապես 15 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկա՝ տանկեր, ՀՄՄ-ներ եւ այլն, 1 «Սմերչ» կայան եւ 6 ԱԹՍ, որից 2-3-՝ կեսգիշերի սահմաններում: Մարտական գործողությունները շարունակվում են: Ավելի շատ կիրառվբում է հրետանի: Նոր ստացա տեղեկություն, որ մարտերը սկսել են թեժանալ»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը ընդգծեց, որ մեր զինված ուժերը միշտ չէ, որ վարում են միայն պաշտպանական մարտեր