Պռոշյանի գյուղապետ, ազատամարտիկ, համայնքի նվիրված ղեկավար Հրաչ Մուրադյանի սահմռկեցուցիչ սպանությունից հետո այսօր որոշ լրատվամիջոցներում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն անհարգայլից գնահատականներ է հնչեցրել։
2005 թվականից համայնքը ղեկավարող եւ Պռոշյանում հսկայական աշխատանք կատարած գյուղապետի գործունեությունն անտեսելով՝ մարզպետը, մեղմ ասած, անտրամաբանական ու նաեւ քաղաքական գնահատականներ է տվել եւ շրջանցել հարցը, թե ինչպե՞ս կարող է վատ աշխատած գյուղապետը 3 անգամ անընդմեջ ընտրվել։
Դեռ առավոտյան հրապարակված հարցազրույցներից հետո մեկ-երկու փոքրիկ պատասխաններից ահաբեկված մարզպետը շտապել էր չքմեղանալ եւ իր համար շատ սովորական դարձած աշխատաձեւով հրաժարվել սեփական խոսքերից։ Իսկ Կոտայքի մարզպետի, ինչպես շատ հաճախ նրա անունը հիշատակվում է մամուլում, Կոտայքի Կովալի եւ Պռոշյան համայնքի հարաբերություններն ունեն իրենց նախապատմությունը։
Ի վերջո, ինչու՞ դեռ 1999-ին հանգուցյալ Կարեն Դեմիրճյանի կուսակցությամբ մարզպետ դարձած, հետո նաեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո մարզպետ աշխատելը շարունակած, այսօր արդեն կարկառուն հանրապետական համարվող Կովալենկո Շահգալդյանն այդքան չսիրեց Պռոշյան համայնքը։ Այդ հարցին եւ ընդհանրապես՝ երկարակյաց մարզպետի քաղաքական կյանքին մեր գործընկեր Գեղամ Մանուկյանը կանդրադառնա կիրակի՝ իր հեղինակային "Երկրի շաբաթը" ծրագրում։