ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Արյան բանկն աշխատելու է այսօր և վաղը' առավոտյան ժամը 9:00-ից մինչև 15:00-ն: «Խնդրում ենք մոտենալ անձնագրով»,-նշված է հայտարարության մեջ:

Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է'
լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած,
լինեք առնվազն 53 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, 63 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/առավելագույնը' 90 դիաստոլիկ, նվազագույնը'60, առավելագույնը' 140 սիստոլիկ, նվազագույնը' 90
զարկերակը լինի 60-90 հարված րոպեում։