ԱՄՆ Ադրբեջանի դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին չմեկնել Ադրբեջան կորոնավիրուսի պատճառով առաջացած ռիսկերի և Ադրբեջանում զինված ահաբեկչական խմբավորումների առկայության պատճառով։ «Ադրբեջանը երկարաժամկետ ռիսկեր ունի կորոնավիրուսի տարածման և ահաբեկչական խմբերի պատճառով, որոնք շարունակում են պլանավորել հնարավոր հարձակումները Ադրբեջանում: Ահաբեկիչները կարող են հարձակվել առանց նախազգուշացման՝ թիրախավորելով զբոսաշրջային վայրերը, տրանսպորտային հանգույցները, շուկաները, առևտրի կենտրոնները, տեղական ինքնակառավարման օբյեկտները, հյուրանոցները, ակումբները, ռեստորանները, երկրպագության վայրերը, զբոսայգիները, սպորտային և մշակութային խոշոր միջոցառումները, ուսումնական հաստատությունները, օդանավակայանները, հանրային տարածքները և այլն»,-ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ: