Այս պահին մարտերը շարունակվում են նույն ուղղություններով։ Դրանք այսօր չեն ունեցել նախորդ երկու օրերի համառությունը եւ ծանրությունը, բայց հակառակորդը նորից ձեռնարկել է իր հարձակողական գործողությունները։ Մեր ԶՈՒ-երը հետ են մղել հարձակումները՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ։ Այս մասին ասուլիսի ամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհհանիսյանը:

Նա նշեց, որ միայն այսօրվա ընթացքում հակառակորդի անձնակազմի կորուստը կազմում է 400 զինծառայող, 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ եւ 1 ԱԹՍ։

«Մենք տեսանք, թե ինչպես էին իրենք իրենց երեկ շնորհավորում Մատաղիսի գրավման կապակցությամբ, իսկ այսօր հրապարակեցինք տեսանյութը, որ հստակ ապացուցում էր, թե ինչպես էին ադրբեջանցի զինծառայողները Մատաղիսի մերձակայքից ուղղակի փախչում հայկական ԶՈՒ-երի հրետանային հուժկու կրակի տակ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: