Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը միջազգային հանրությանը կոչ է արել ի գիտություն ընդունել Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ռազմական հանցագործությունների ապացույցները: Այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ ներկայացնելով հրետակոծված Ստեփանակերտի տեսանյութը:

«Սա Ադրբեջանի կողմից Արցախի/Լեռնային Ղարաբաղի խաղաղ քաղաքացիական բնակչության դեմ Թուրքիայի աջակցությամբ իրականացված ռազմական հանցագործությունների դաժան ապացույցն է, որը միջազգային հանրությունը պետք է ի գիտություն ընդունի։ Մի կուրացեք»,- գրել է Հարությունյանը: