Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս հստակ ծրագրեր չունի բանակցություններ վարելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, բայց պատերազմը տարածաշրջանում շարունակվում է, և իրադարձությունները զարգանում են արագ, ուստի դժվար է կռահել՝ այդպիսի ելք կարո՞ղ է լինել, թե՞ ոչ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Եթե դա անհրաժեշտ լինի, իհարկե, անկասկած, նախագահ Պուտինը կքննարկի այս թեման իր գործընկերների հետ», - ասել է Պեսկովը։ Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք այս շաբաթ սպասել նման բանակցությունների, Պեսկովը նշել է. «Նման հստակ ծրագրեր դեռ չկան»: «Բայց դուք գիտեք, որ մենք խոսում ենք պատերազմի մասին: Եվ, իհարկե, պատերազմում՝ Լեռնային Ղարաբաղում, իրավիճակը արագ է զարգանում, ուստի դժվար է կռահել: Կախված հանգամանքներից՝ կարող է ձևավորվել նաև երկխոսության անհրաժեշտություն, - ավելացրել է Կրեմլի ներկայացուցիչը: